ԳլխավորԼուր

Հայտնի է Բեյրութի պայթյունի վնասների նախնական չափը

Նահանգապետ Մարվան Աբուտը հայտարարել է, որ Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի վնասները, նախնական տվյալներով, գնահատվում է 3-5 միլիարդ դոլար, գուցե եւ ավելի, հարյուրավոր մարդիկ զրկվել են տնից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով LBCI Nеws լրատվական կայքին։

Իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի պատճառ է հանդիսացել 2750 տոննա ամիակային սելիտրայի ոչ պատշաճ պահպանությունը։

Բեյրութի շինությունների կեսը վնասվել է, զոհերի թիվն անցել է 100-ը, վիրավորվել է ավելի քան 4 հազար մարդ։ Բազմաթիվ մարդիկ համարվում են անհետ կորած։

Լիբանանի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել։

Comment here