ԳլխավորԼուր

Հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում (տեսանյութ)

Հրդեհ՝ Բեյրութի նավահանգստում

Սեպտեմբերի 10-ին նոր հրդեհ է բռնկվել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հրդեհն սկսվել է ավտոդողերի եւ վառելիքա-քսուքային նյութերի պահեստում, որը գտնվում է նավահանգստի գոտում:

Միջադեպի վայր է ժամանել մի քանի հրշեջ բրիգադ, որոնք ձգտում են մեկուսացնել բռնկման օջախը:

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի էր ունեցել 1500 տոննա տրոտիլային համարժեքով պայթյուն։

Comment here