Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը ավելացել է՝ հասնելով 171-ի, 30-40 մարդ մնում է անհայտ կորած, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով լիբանանյան LBC հեռուստաալիքին: Մոտ 1500 տուժածներ հատուկ բժշկական օգնության կարիք ունեն:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) պաշտոնական ներկայացուցիչն իր հերթին տեղեկացրել է, որ պայթյունից առնվազն երեք երեխա է մահացել, եւ առնվազն 31 երեխա հոսպիտալացման կարիք ունի հավելելով, որ այդ տվյալները վերջնական չեն։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։