2 քաղաքացու դի է հայտնաբերվել Նոր Արեշում փլատակների տակից՝ կին և տղամարդ, հայտնել է. ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ուղիղ եթերում։ Մահացածները ամուսիններ Հայկ Սողոմոնյանն ու Գայանե Եղոյանն են։
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունն էլ հայտնել էր, որ փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։
Հայտնել էինք, որ այսօր Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում պայթյուն է տեղի ունեցել։