Դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել, տեղեկացնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
***
Պարզվել է, որ Երևան-Աստրախան չվերթն իրականացնող B55 տիպի ինքնաթիռը Ջրաբեր գյուղի ավազի հանքի մոտակայքում ընկել է և բռնկվել։
Տեղում հայտնաբերվել է 2 օդաչուների այրված դիերը (Ա․ Պ․, ՌԴ քաղաքացի, ծնված 1979 թ․) և Վ․ Ռ․ (ՌԴ քաղաքացի, ծնված 1983 թ․)։
Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։