ԳլխավորԼուր

Զեյթունի ուսանողական հանրակացարանում իրանցի 25-ամյա աղջիկ է կախվել

Հունվարի 19-ին, ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ Վ. Մխիթարյանը ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ Դավիթ Անհաղթ փողոցի 10-րդ շենքի 7-րդ մասնաշենքում (Զեյթունի ուսանողական հանրակացարաններ) օտարերկրացի աղջկա կախված դի կա։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված մասնաշենքի թիվ 524 սենյակում հայտնաբերել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 25-ամյա Շ. Բ-ի դին՝ պահարանին դրված ճամպրուկից կտորով կախված վիճակում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։