ԳլխավորԼուր

Հայտնաբերվել է կորած բնակչի դին

Ապրիլի 13-ին, ժամը 10։05-ին վերսկսվել են կորած բնակչի որոնողական աշխատանքները, որին մասնակցել են 5 փրկարար, ոստիկա­նու­թյան Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ, տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Ժամը 18:59-ին որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները սարալանջի տակ հայտնաբերել են Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ի դին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին։

Ապրիլի 12-ին, ժամը 09։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տնից դուրս է եկել Ույծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել:

Comment here