ԳլխավորԼուր

ՀՖԿՍՊԻ-ի ուսանողի նոր ձեռքբերումը

Օրերս Բելառուսում ավարտվեց միջազգային «Open» մրցաշարը, որտեղ տղամարդ շախմատիստներին ձեռնոց էր նետել նաև Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողուհի, Եվրոպայի կայծակնային խաղի չեմպիոնուհի և արագ շախմատի արծաթե մեդալակիր, գրոսմայստեր Աննա Սարգսյանը:

Այս անգամ նույնպես նա խաղաց մեծ վերելքով։ 63 մասնակիցների մրցավեճի ինը հանդիպումներում վաստակելով 6.5 միավոր՝ Աննան արժանացավ 2-րդ մրցանակին՝ իրենից առաջ թողնելով 7.5 միավոր գրանցած, գրոսմայստեր Ալեքսանդր Ալեքսանդրովին:

Comment here