ԳլխավորԼուր

Վարդաձորի դպրոցի ուսուցչուհին կզրկվի մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից

ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը:

Միաժամանակ՝ առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում ուսուցչուհին ֆիզիկական բռնություն է կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ: