«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողական աշխատանքների պատճառով։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
Այսօր ժամը 14.00–ին Երևանից Բաթումի ուղղությամբ մեկնած գնացքում 250 ուղևոր կա։
«Վրացական երկաթուղի» ԲԲԸ-ն պաշտոնապես հաստատել է, որ սողանքի վայրում վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Արդյունքում Երևանից մեկնած ուղևորները Թբիլիսի կհասնեն ժամը 01:00-ին»,- ասաց Գրձելյանը:
Նրա խոսքով՝ 250 ուղևորներից 50-ը ուղևորվում էին Թբիլիսի։ Մոտ 200 ուղևոր ավտոբուսներով Բաթում կհասնի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հաշվին։
Երևանից Բաթում հաջորդ ուղերթը նախատեսված է հուլիսի 4-ին։ ՀԿԵ-ն չի բացառում, որ գնացքը կկարողանա հասնել Վրաստանի հանգստավայր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վրացական երկաթուղիներ» ընկերության գնացքը, որը շարժվել էր Բաթումիից հուլիսի 1-ին, չի կարողացել հասնել Հայաստան Խարագաուլի շրջանի Մարելիսի կայարանում տեղի ունեցած սողաանքի պատճառով։