«Սիրելի ուսուցիչներ, հատկապես՝ դասվարներ, տեղեկացնում եմ, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում տեղադրվել են կամավոր ատեստավորման ուղեցույցները»,-ֆեյսբուքյան էջում գրել կ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Քանի որ հարցերը հատկապես շատ էին դասվարների ատեստավորման վերաբերյալ, մեկնաբանության մեջ հղմամբ տեղադրում եմ տարրական մանկավարժություն և մեթոդիկա ուղղությամբ ատեստավորման ուղեցույցը՝ դասվարների համար։
Մյուս առարկաների ուղեցույցները նույնպես տեղադրված են։ Հիշեցնեմ, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում տեղադրված են նաև նախորդ տարիների առարկայական թեստերը։
Ծանոթացեք, դիմեք։ Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 15-ն է»,-գրել է նախարարը։
2023 թ. կամավոր ատեստավորման ուղեցույցները
- Հայոց լեզու
- Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն
- Հայոց եկեղեցու պատմություն
- Մաթեմատիկա
- Ֆիզիկա
- Քիմիա
- Կենսաբանություն
- Աշխարհագրություն
- Ռուսաց լեզու
- Անգլերեն
- Ֆրանսերեն
- Գերմաներեն
- Հասարակագիտություն
- Ինֆորմատիկա
- Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
- Տեխնոլոգիա
- Երաժշտություն
- Կերպարվեստ
- Շախմատ
«Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզիկական կուլտուրա», «Եզդիերեն» և «Ասորերեն» առարկաների ուղեցույցները կհրապարակվեն առաջիկայում: