ԳլխավորԼուր

Սա այս պահի դրությամբ լավագույն տարբերակն է համարվում. ԿԳՄՍ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈւԹ

Առաջին հայացքից թեեւ թվում է, թե թեստավորումը մարզիչների ու երաժշտություն ուսուցիչների, մանկավարժների համար այնքան էլ ընդունելի տարբերակ չէ, բայց բուհերի հետ իրականացված քննարկումները ցույց տվեցին, որ սա այս պահի դրությամբ լավագույն տարբերակն է համարվում։

Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով պետական և համայնքային արտադպրոցական հաստատությունների մանկավարժների  կամավոր ատեստավորմանը՝ հավելելով, որ թեստային աշխատանքի միջոցով հստակ եւ չափելի արդյունքներ ենք ունենում։

Ի դեպ, հիշեցնենք, որ  մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 9-ն է:

Մանրամասները՝ տեսանյութում։