ԳլխավորԼուր

Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն

Արմեն Գյուլբուդաղյանց

Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն: Գյուլբուդաղյանցը նաև կկատարի ՀՖՖ մարզական տնօրենի պարտականությունները՝ համակարգելով Հայաստանի բոլոր պատանեկան հավաքականների աշխատանքը, հայտնում են ՀՖՖ-ից:

Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Գլուլբուդաղյանցի միջև:

56-ամյա մասնագետի հետ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թ. մայիսի 31-ը:

«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Հատկապես ուրախ եմ, որ աշխատելու եմ երիտասարդների հետ, ինչը կրկնակի պատասխանատվություն է ինձ համար: Մենք պետք է աշխատենք՝ ամեն հաջորդ օր թե՛ որպես թիմ, թե՛ անհատապես ավելի լավը դառնալու համար»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հիշեցնենք, որ նա գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը 2018-2019 թթ.։ Հրաժարականի դիմում էր ներկայացրել «Եվրո-2020»-ի ընտրական վերջին երկու հանդիպումներից հետո, որում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հավաքականի հետ և խոշոր հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն։