ԳլխավորԼուր

Հայաստանը հաղթեց Լիխտենշտեյնին նվազագույն հաշվով

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին խաղում հյուրընկալվեց Լիխտենշտեյնին:

Հայաստանի ընտրանին հիմնականում տիրում էր նախաձեռնության, սակայն գոլ խփել չէր ստացվում: Միայն 83-րդ րոպեին հերթական գրոհի ժամանակ ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆրոմելթին. Լիխտենշտեյն-Հայաստան` 0:1:

Մարտի 28-ին՝  ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:

Comment here