ԳլխավորԼուր

Դանիայի ու Ֆինլանդիայի հանդիպումը կվերսկսվի վաղը (լրացված)

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել տեղափոխել Եվրո-2020-ի խմբային փուլի Դանիայի ու Ֆինլանդիայի ազգային հավաքականների հանդիպումը:

Հունիսի 12-ին Կոպենհագենում կայացած հանդիպումը դադարեցվեց առաջին խաղակեսի 43-րդ րոպեին. կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ խոտածածկին, բժիշկները նրան բուժօգնություն էին ցուցաբերում ավելի քան 10 րոպե։

Խաղը կկայանա հունիսի 13-ին և կվերսկսվի Երևանի ժամանակով 13:00-ին: Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսում 0-0 էր։

ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը կայունացել է։

***

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՈՒԵՖԱ-ն ընդառաջել է երկու թիմերի խաղացողներին և հանդիպումը վերսկսվեց այսօր՝ Երևանի ժամանակով 22։30-ին։ Խաղն ավարտվեց ֆինների հաղթանակով՝ 0-1։

Comment here