Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հայտնի են վերադարձած հայ գերիների անունները

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը Գավառում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարեց Ադրբեջանից Հայաստան վերադարձած 15 ռազմագերիների անունները։

Նա հայտնեց, որ այս խմբի մեջ են Վարդենիսում 6 գերեվարված տղաներից չորսը, Խծաբերդից` Հին Թաղերի հատվածից գերեվարվածներից ու նախորդ տարվա հոկտեմբերին գերեվարվածներից։

1. Ստեփանյան Արթուր (Արմավիր)

2. Էլիբեկյան Գեղամ (Արտաշատ)

3. Սեդրակյան Ալեքսանդր (Արմավիր)

4. Գասպարյան Էրիկ (Երևան)

5. Բաբայան Սաշա (Մասիս)

6. Անդրեասյան Արտակ (Էջմիածին)

7. Խաչատրյան Էրիկ (Մասիս)

8. Սերունյան Նարեկ (Հրազդան, գյուղ Քաղսի)

9. Պետրոսյան Սասուն (Ստեփանակերտ)

10. Սարգսյան Վրույր (Կոտայք)

11. Բուդոյան Արմեն (Գեղարքունիք)

12. Հովհաննիսյան Բորիս (Ալավերդի)

13. Աբգարյան Արթուր (Արմավիր)

14. Ոսկանյան Դավիթ (Արմավիր)

15. Հունանյան Արգամ (Արմավիր)

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստան էր վերադարձել 73 գերի։

Բաքվում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, շարունակում է մոտ 200 հայ գերի մնալ։

Comment here