ԳլխավորԼուր

«Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգերին». Մալխաս Ամոյան

Մալխաս Ամոյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում հաղթողի տիտղոսը նվաճելուց հետո գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Անցել ենք դժվար ճանապարհ և դեռ պետք է անցնենք։

Շնորհակալ եմ բոլորիցդ: Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգերին։ Այս հաղթանակը բոլորինս է»,-նշել է աշխարհի չեմպիոնը։

Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնության 77 կգ քաշայինների եզրափակիչում Մալխաս Ամոյանը գոտեմարտել է մոլդովացի Ալեքսանդր Գուտուի հետ և 7-2 հաշվով վստահ հաղթանակ տարել՝ նվաճելով հաղթողի տիտղոսը։