ԳլխավորԼուր

Հայ պատանին 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին ու դարձել Եվրոպայի չեմպիոն

Ըմբիշ Արամ Սարգսյան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ Արամ Սարգսյանը (68 կգ) եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին ու դարձել Մ15 Եվրոպայի չեմպիոն, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի հավաքականից։

Վահան Գրիգորյանը (41 կգ), Նարեկ Ալեյանը (48 կգ) և Պավել Նազարյանը (62 կգ) դարձել են փոխչեմպիոններ։

Վարդան Սահակյանը (44 կգ) ևԳեղամ Եղիազարյանը (52 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ։

Հիշեցնենք, ավելի վաղ Իտալիայի Կաորլե քաղաքում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում մեդալներ էին նվաճել հայ ազատ ոճայինները։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews