ԳլխավորԼուր

Հայ բռնցքամարտիկները 11 մեդալ են նվաճել Գորիի միջազգային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները Գորիում

Հայ բռնցքամարտիկները հաջող մրցելույթներ են ունեցել Վրաստանի Գորի քաղաքում կայացած Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարում, հայնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը ։

48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը և 75 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը դարձել են արծաթե մեդալակիրներ։

Եվս 3 բռնցքամարտիկ` Արեն Ասլամազյանը, Յուրա Բաբլումյանը և Հենրիկ Ճղրիկյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալներով։

Սա մեր բռնցքամարտիկների համար ուժերի վերջին ստուգատեսն էր հոկտեմբերին կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից առաջ։