Ուսումնական տարին մեկնարկել է նաեւ ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, որտեղ այս տարի աննախադեպ մեծ թվով դիմորդներ են ընդունվել։ Նրանց մեջ քիչ չեն նաեւ աղջիկները, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Վարժարանում գործում են ինժեներական, ռազմարդյունաբերության խմբակներ։ Սաները հնարավորություն ունեն սովորելու միաժամանակ մի քանի լեզու՝ անգլերեն, հունարեն, թուրքերեն, իտալերեն, այս տարվանից՝ նաեւ ֆրանսերեն լեզուներ։
Առաջին կուրս ընդունվածները կստանան 15 հազարական դրամ կրթաթոշակ, որը հետագայում կվերանայվի՝ ըստ առաջադիմության։ Միջին գնահատականներով կիսամյակը փակողները կստանան 30-հազարական, գերազանց գնահատականներ ունեցողները՝ 45 հազարական դրամ կրթաթոշակ։
Մանրամասները՝ տեսանյութում։