ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ուսուցիչների 2022 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:
Սեպտեմբերի 17-ին անց է կացվել «Հայոց լեզու» առարկայի ուսուցիչների ատեստավորումը։
ԳԹԿ-ն ներկայացնում է թեստերն ու պատասխանները։
«Հայոց լեզու»
Տեղեկացնենք, որ «Պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը կանցկացվի սեպտեմբերի 18-ին։
2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով:
Հավելենք, որ կամավոր ատեստավորման ծրագրին 2022 թ. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: Աշխատավարձերի 30-50 տոկոս բարձրացումը կկիրառվի հոկտեմբերից՝ ըստ արդյունքների: