ԳլխավորԼուր

Փրկարարների օրն է

Հայաստանում սեպտեմբերի 4-ին նշվում է Փրկարարների օրը: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության կողմից 2008 թվականին:

Հայ փրկարարները արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման մեծ փորձ ունեն: 1988-ին նրանք Խորհրդային Միությունից հազարավոր այլ կամավորների հետ միասին փրկել են երկրաշարժից տուժած բազմաթիվ բնակիչների կյանքեր: Սպիտակի երկրաշարժի գլխավոր դասերից մեկը դարձավ Հայաստանում ու ԽՍՀՄ մյուս հանրապետություններում փրկարարական ծառայությունների ստեղծումը:

ՀՀ կառավարության որոշմամբ 1997 թ. սեպտեմբերի 4-ին ստեղծվել է արագ արձագանքման փրկարարական ջոկատը, որի գլխավոր խնդիրներն էին աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացումը, արտակարգ պատահարների դեպքում բնակչությանը հնարավոր սեղմ ժամկետում համապատասխան մասնագիտական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև՝ աղետների և վթարների դեպքում վերականգնողական աշխատանքների կատարումը:

Comment here