Հուլիսի 5-ին, ժամը 05:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 5 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Առնո Զ․, ծնված 1998 թ․) բախվել է կայանած ավտոքարշակին։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Կարեն Ն․-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։