ԳլխավորԼուր

Դերասան Ռաֆայել Երանոսյանը վթարի է ենթարկվել

Դերասան Ռաֆայել Երանոսյան

Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում, Մեծամորի վարչական տարածքում բախվել են Toyota CRH և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Քիչ անց «Մեծամոր» բժշկական կենտրոն բժշկական հետազոտման նպատակով դիմել է Toyota-ի վարորդը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, ով դեպի Արմավիր ընթանալիս, Toyota-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Toyota-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Կայքի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդը դերասան ու հաղորդավար Ռաֆայել Երանոսյանն է։