ԳլխավորԼուր

Գետում հայտնաբերվել է անհետ կորած 21 տարեկան երիտասարդի դին

Ջրասուզակ

Փետրվարի 20-ին ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ Արզնու ձորի տարածքում՝ գետի մեջ, շորի նմանվող լողացող, փքված ինչ-որ իր կա, հնարավոր է՝ դիակ լինի: Նշված վայր օպերատիվ-քննչական խումբ և փրկարարներ են մեկնել: Արզնի գյուղի վարչական տարածքում՝ գետի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դիակ՝ առանց արտաքին բռնության հետքերի:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 21-ամյա Ռոման Բաբայանի դիակն է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: