ԳլխավորԼուր

«Սուրմալու»–ի փլատակների տակից դուրս է բերվել կնոջ դի

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից փլուզված շենքի փլատակների տակից քիչ առաջ դուրս է բերվել զոհված երկրորդ քաղաքացու (կին) դին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը։ Նրա խոսքով, զոհի ինքնությունն այս պահին պարզված չէ։ Դին եղել է այրված, անճանաչելի վիճակում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունի հետևանքով կա 57 տուժած, մեկ զոհ։

Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր», «էրեբունի», «Իզմիրլյան» ԲԿ-ներ և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի։

ժամը 18։00-ի դրությամբ դուրս է գրվել 15 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 40-ը։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի։