Սիրիայում պայթուն է տեղի ունեցել Արաբական գազատարի վրա՝ Դումայրա եւ Ադրի շրջանների միջեւ, որի պատճառով ընդհատվել է էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջ երկրում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը։
Նավթի եւ հանքային պաշարների նախարար Ալի Գանեմը չի բացառել, որ երկրի հարավային շրջանները սնուցող գազատարի պայթյունն ահաբեկչական ակտ է եղել։
Շարքից դուրս է եկել երեք կայան, ընթանում են վերանորոգման աշխատանքներ։
Էլեկտրամատակարարումն աստիճանաբար վերականգնվում է՝ սկսելով մայրաքաղաք Դամասկոսից եւ աստիճանաբար ընդգրկելով երկրի մյուս շրջանները։՚
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։