ԳլխավորԼուր

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ կա զոհ եւ տուժածներ (լրացված)

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19:38-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և երեք տուժած։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Comment here