ԳլխավորԼուր

ՃՏՊ Քասախ գյուղի մոտ. 20-ամյա վարորդը տեղում մահացել է

Օգոստոսի 7-ին, ժամը 00։50-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակներ նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Մ․ Խ․, ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարաբեկորներին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Comment here