ԳլխավորԼուր

Էդգար Մալաքյանը կալանավորվեց, Գոռ Մալաքյանը` ոչ

Դատական նիստ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, մասնակի (մեկ ամսով) բավարարել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, մերժել` Գոռ Մալաքյանի վերբերյալ միջնորդությունը:

Վերջինս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, Էդգար Մալաքյանը՝ Երեւանի «Արարատ»-ի։

Հիշեցնենք, որ եղբայրները երեկ երեկոյան ազատ են արձակվել Ոստիկանության ՁՊՎ-ից։ Լրացել էր ձերբակալվելու 72 ժամը, իսկ դատարանը դեռ չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին։

Օգոստոսի 30-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, միջադեպ էր գրանցվել ֆուտբոլիստ եղբայրների եւ իրավպահների միջեւ՝ Երեւանի «Կասկադ» համալիրի տարածքում։

Ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

 

 

Comment here