ԳլխավորԼուր

Մեսսին ցանկանում է հեռանալ նաև ՊՍԺ-ից

Լիոնել Մեսսի

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին մայիսի 1-ին նոր հանդիպում կանցկացնի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների հետ՝ հնարավոր տեղափոխության վերաբերյալ:

Ապրիլի սկզբին լրատվամիջոցները գրել էին, որ «Ալ-Հիլալը» Մեսսիին առաջարկել է տարեկան 400 միլիոն եվրո աշխատավարձ, ինչը արգենտինացուն կդարձնի ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Կողմերի միջև բանակցությունները կանցկացվեն Փարիզում։

2021թ.–ին Մեսսին երկու տարվա պայմանագիր էր կնքել ՊՍԺ–ի հետ` տարեկան 41 միլիոն դոլար աշխատավարձով։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից, քանի որ մտադիր չէ համաձայնել ակումբի առաջարկած աշխատավարձի 75 տոկոս կրճատմանը:

Հիշեցնենք՝ Մեսսին «Բարսելոնա»–ից հեռացել էր՝ համաձայն չլինելով  աշխատավարձի 50 տոկոսով կրճատմանը։