ԳլխավորԺամանցԼուր

Ռոնալդուն առաջին մարդն է, որն Instagram-ում ունի կես միլիարդ հետևորդ

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ինոր ռեկորդ է սահմանել։ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողն ունի ավելի քան 500 միլիոն հետևորդ այս պահի դրությամբ։

Ռոնալդուն պատմության մեջ առաջին մարդն է, ով հասել է այս նշագծին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռոնալդուն սկանդալային հարցազրույց էր տվել, որից հետո նրա հետևորդների թիվը սկսեց ավելի արագ աճել։

Սոցցանցում բաժանորդների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Լիոնել Մեսսին․ ՊՍԺ-ի հարձակվողին բաժանորդագրվել է ավելի քան 372 միլիոն հետևորդ։

Տեղեկացնենք, որ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցում է Կատարում ընթացող աշխարհի առաջնությանը: Սա նրա կարիերայի ընթացքում հինգերորդ համաշխարհային առաջնությունն է։ Պորտուգալացիներն առաջին հանդիպումը կանցկացնեն Գանայի հավաքականի հետ նոյեմբերի 24-ին։