ԳլխավորԼուր

«Արարատ-Արմենիա»-ն առաջին հայկական ակումբն է, որը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա»-ն պատմական արդյունքի հասավ ու հանդես կգա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում:

Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ տուրի պատասխան խաղում օգոստոսի 27-ին «Արարատ-Արմենիա»-ն Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալել էր ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»-ին:

Հանդիպման ավելացված ժամանակում «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին կանոնները, և նշանակված 11-մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց Սանդրո Լիման:

Այս թիմերի առաջին խաղը Ռումինիայում ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով (1:1):

«Արարատ-Արմենիա»-ն դարձավ հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին թիմը, որը հանդես կգա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում: Լիգայի փուլի վիճակահանությունը կկայանա այսօր՝ օգոստոսի 28-ին:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews