ԳլխավորԼուր

Մխիթարյանը ճանաչվել է «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Մխիթարյանը նաև ճանաչվել է «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Հավելենք, որ հանդիպման երկրորդ գոլի հեղինակը Հենրիխ Մխիթարյան էր։ Այն ավարտվել է 2-0 հաշվով։