ԳլխավորԼուր

«Գոյ» թատրոնը միացվեց Սունդուկյանի անվան թատրոնին

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց «Գոյ» թատրոնը միացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

1. «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

2. Սահմանել, որ՝

1) «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը  «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են` «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին»,-նշված է որոշման մեջ:

Նշենք, որ մարտ ամսին  հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է լուծարել «Գոյ» թատրոնը. վարչական մասը կրճատվում է, իսկ ստեղծագործական կազմը միավորվում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:

«Գոյ» թատրոնի տնօրեն Սարգիս Չոլոյանը Usanogh.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ իրենց հանդեպ հետապնդում են իրականացնում։