ԳլխավորԼուր

Հայտնի են Հրաձգության Եվրոպայի առաջնության առաջին մեդալակիրները

Հայտնի են Հրաձգության Եվրոպայի առաջնության առաջին մեդալակիրները

Պատմության մեջ առաջին անգամ Երևանում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության առաջին մեդալակիրները հայտնի են, տեղեկացնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:

«Առաջնության օդամղիչ հրացան` միքս (տղամարդ+կին) մրցաձևում եզրափակիչ էին դուրս եկել Նորվեգիայի, Գերմանիայի, Շվեդիայի ու Բուլղարիայի թիմերը: Առաջին ոսկե մեդալակիրը Նորվեգիայի թիմն է, որն աշխարհի ռեկորդ սահմանեց այս առաջնությունում`վաստակելով 506.7 միավոր: Երկրորդ տեղում Գերմանիայի թիմն է (504.4 միավոր), իսկ եռյակի վերջում Շվեդիան է  (437.8 միավոր)»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ԵԱ առաջնության հանդիսավոր բացումը տեղի է ունեցել փետրվարի 27-ին։

Մրցումները մեկնարկել են մարտի մեկին և կտևեն մինչև մարտի 5-ը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews