ԳլխավորԼուր

Գարիկ Կարապետյանը և Լիանա Գյուրջյանը դարձել են ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոններ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը երկամարտի 402 կգ արդյունքով (182+220 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը նույնպես ոսկե մեդալ է նվաճել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 230 կգ արդյունք (100+130 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս Գյուրջյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 214 կգ (93+121 կգ) արդյունքով նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը:

Ավելի վաղ Եվրոպայի Մ23 և Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել նաև Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամներ Սուրեն Գրիգորյանը, Էմմա Պողոսյանը, Աննա Ամրոյանը, Նարեկ Մկրտչյանը, Գոռ Սահակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Ժորա Գրիգորյանը, Գառնիկ Չոլակյանը, Ալեքսանդր Լազարյանը, Ջուլիետա Ավանեսյանը։