ԳլխավորԼուր

Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Բուխարեստում ընթացող Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակիչում Արման Անդրեասյանը, 7։3 հաշվով հաղթելով Վրաստանը ներկայացնող Ակակի Կեմերտելիձեին, առաջին անգամ նվաճեց չեմպիոնական տիտղոս։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ գոտեմարտում Արմանը 0։5 հաշվով պարտվում էր Իսլամ Մուժուկաևին, սակայն վերջում 8։5 հաշվով հաղթանակի հասավ։

Արման Անդրեասյանը իր հաղթանակը նվիրել է 44–օրյա պատերազմում անմահացած իր եղբորը` Տարոն Անդրեասյանին։ Նա միայնակ կռվել է թշնամու մեծաքանակ զինվորների հետ։ Որպեսզի գերի չընկնի՝ պայթեցրել է իր ձեռքի նռնակը և զոհվել։