ԳլխավորԼուր

Լևոն Արոնյանը դարձել է Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոն

Լևոն Արոնյան, շախմատ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձել է Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի շախմատի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Բադեն-Բադեն» թիմը, որի կազմում Արոնյանը խաղացել է 4 պարտիա և բոլորում գրանցել ոչ-ոքիներ:

Բունդեսլիգան բաղկացած է 7 տուրից: Արոնյանի «Բադեն-Բադենը» հաղթել է բոլոր տուրերում, և սա թիմի 14-րդ հաղթանակն էր առաջնությունում:

Բունդեսլիգայի հետ միաժամանակ Արոնյանը մասնակցում էր նաև Saint Louis Rapid & Blitz մրցաշարին, որտեղ 4-5-րդ տեղերը կիսեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Comment here