ԳլխավորԼուր

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը Շտուտգարտում. տեսանյութ

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հինգերորդ տուրի շրջանակներում կմրցի Գերմանիայի հավաքականի հետ:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22.45-ին։

Ի դեպ, Գերմանիայի հավաքականի դեմ խաղադաշտ դուրս գալու դեպքում Հենրիխ Մխիթարյանը կանցկացնի իր հոբելյանական` 90-րդ, իսկ Տիգրան Բարսեղյանը` 40-րդ հանդիպումը։

Հայաստանի հավաքականը J խմբում այս պահին առաջատարն է ՝ 4 տուրից հետո վաստակելով 10 միավոր: Հայ ֆուտբոլիստները որակավորման փուլի սկզբում տարել են երեք հաղթանակ ՝ հաղթելով Լիխտենշտեյնին (1: 0), Իսլանդիային (2: 0) և Ռումինիային (3: 2) հաշվով և ոչ -ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ (0: 0):

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է տեսանյութ՝ հավաքականի նախախաղային վերջին մարզումից Շտուտգարտի «Մերսեդես Բենց Արենա»-ում։

Comment here