ԱՄՆ–ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող «USA Open Junior International» կարատեի պատանեկան միջազգային մրցաշարում հայ մարզիկները ոսկի և արծաթ են նվաճել, հայտնում են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայից։
Նորիկ Մակարյանը գրավել է 1-ին տեղը, իսկ Գոռ Նազարյանը՝ 2-րդ։
Մրցաշարը մեկնարկել է ապրիլի 7-ին և ավարտվելու է ապրիլի 9-ին։