ԳլխավորԼուր

Հայաստանի 7-րդ ոսկին. Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի ծանրամարտի Մ23 տարեկանների չեմպիոն

Ծանրորդ Աշոտ Մովսիսյանը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, գերծանր քաշային Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր` նվաճելով հավաքականի 7-րդ ոսկե մեդալն ընթացիկ առաջնությունում, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:

Պոկում վարժությունում նա բարձրացրեց 160 կգ, 165 կգ, 168 կգ: Այս վարժությունում Մովսիսյանը բրոնզե մեդալակիր էր: Հրում վարժությունում մեր ծանրորդը գլխավերևում պահեց 210 կգ, 216 կգ: Այս ձևում նա առաջինն էր: Երկամարտի 384 կգ արդյունքով Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններն ավարտվեցին:

Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Ալեքսանդրա ԳրիգորյանըԳառնիկ ՉոլակյանըՏիգրան ԿարապետյանըԷմմա ՊողոսյանըԼիանա ԳյուրջյանըԳարիկ Կարապետյանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews