«Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում իրենց ուսումնառությունն են շարունակել Էդինբուրգի համալսարանի ուսանողներ Թեո Կրիվոսիչը, Լոուրեն Քինգեսեփը և Քեմբրիջի համալսարանի ուսանողներ Սեոնո Քիմն ու Ջորջ Բոնդը։
ԵՊՀ-ում ուսանած օտարերկրյա ուսանողները պատմել են համալսարանում իրենց ձեռք բերած գիտելիքների, դեպի Հայաստան ճանապարհորդությունից ստացած տպավորությունների մասին, այն մասին, թե ինչպես են բացահայտել Հայաստանի տեսարժան վայրերը, ինչ հայերեն բառեր են սովորել և ինչ դրական հույզեր են ունեցել մեր երկրում գտնվելու ընթացքում։
Այս պատմությունները ցույց են տալիս, թե ինչպես են համալսարանները միավորում տարբեր մշակույթներ և մարդկանց։
Ավելին՝ տեսանյութում։