ԳլխավորԼուր

Ծաղկաձորում ընթանում է «Ֆիզիկան ու մենք» աշակերտական-ուսանողական ամառային ճամբարը

«Ֆիզիկան ու մենք» աշակերտական-ուսանողական ամառային ճամբար Ծաղկաձորում

Ծաղկաձորում օգոստոսի 5-ին մեկնարկել է «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարը ավագ դպրոցի վերջին դասարանի և բակալավրիատի ուսանողների համար, տեղեկացնում է Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

Ճամբարականներին ողջունել են ԵՊՀ-ի Ֆիզիկայի ինստիտուտի, Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (կազմակերպիչներ) ներկայացուցիչներ, հովանավոր Preezma ընկերության ներկայացուցիչը։

Օրվա երկրորդ կեսին մասնակիցները բաժանվել են երեք խմբի ու սկսել քննարկումները «Ինֆորմացիայի փոխանցում և ընդունում լույսի միջոցով» թեմայի շրջանակում՝

  • պատկերի փոխանցում օպտիկական մանրաթելի միջով
  • լազերային երաժշտական գործիքի մշակում
  • լազերային ձայնալսում։

Արդեն երրորդ տարին անընդմեջ ԵՊՀ-ի աջակցությամբ կազմակերպվում է ամառային ճամբար ավագ դպրոցի վերջին դասարանի և բակալավրիատի ուսանողների համար։ Այս տարի դիմումներ ընդունվել են 2023-2024 թթ. ուս. տարվա բակալավրի I-III կուրսի, ինչպես նաև 12-րդ դասարանի այն ուսանողներից և աշակերտներից, ովքեր հետաքրքրված են «Ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա», «Մաթեմատիկա», «Մեխանիկա», «Էլեկտրատեխնիկա և ծրագրավորում մասնագիտություններով։

Անցած տարվա համեմատ այս տարի դիմորդների թիվն աճել է ավելի քան 3 անգամ (150 դիմորդ անցած տարվա 47-ի փոխարեն)։

Ճամբարն ամբողջությամբ անվճար է. մասնակցության հաստատում ստանում են միայն այն դիմորդները, ովքեր հաղթահարել են հարցազրույցի փուլը։

«Ֆիզիկան ու մենք -2023»-ը նվիրված է հայազգի ականավոր գիտնական, տեսաբան-ֆիզիկոս, ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի 1963-1967 թթ․ դեկան, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր-տնօրեն (1968-1994 թթ․) Միքայել Տեր-Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ճամբարը կեզրափակվի օգոստոսի 9-ին։