ԳլխավորԼուր

Հենրիխ Մխիթարյանը 12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել

Հենրիխ Մխիթարյան, Եղիշե Մելիքյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։

Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարել է 2022 թվականի մարտի սկզբին:

Երկրորդ հորիզոնականը 62 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։

24 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ով հավաքել է 92 միավոր:

Երկրորդ հորիզոնականը 67 միավորով զբաղեցրել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան:

23 միավորով երրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: