Ֆուտբոլի Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում՝ մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ, հայտնի է դարձել չեմպիոնը։
«Նոան» 2:1 հաշվով հաղթելով գործող չեմպիոն «Փյունիկին»՝ վաստակեց 71 միավոր ու անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիա»-ի համար` ժամանակից շուտ դառնալով Հայաստանի չեմպիոն:
«Նոան» իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն:
Հաջորդ մրցաշրջանում ակումբը Հայաստանը կներկայացնի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews