Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 5:0 հաշվով պարտության մատնեց Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերին»։
Ֆրանսիայի չեմպիոնին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել արդեն 12-րդ րոպեին՝ Աշրաֆ Հակիմին առաջ մղեց ՊՍԺ-ին: Հաջորդ գոլերը խփեցին 19-ամյա Դուեն (դուբլ), Խվիչա Կվարացխելիան ու Մայուլուն:
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 62-րդ րոպեին։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews