ԳլխավորԺամանցԼուրՇոուբիզնես

«Միսս աշխարհ- 2025» մրցույթում հաղթել է թաիլանդցի գեղեցկուհին

Սուչատա Չուանգսրի

Թաիլանդի ներկայացուցիչ Սուչատա Չուանգսրին հաղթել է «Միսս աշխարհ» 72-րդ միջազգային գեղեցկության մրցույթում, նշված է միջոցառման կայքում։ Նա սեպտեմբերին կդառնա 22 տարեկան։

Մրցույթն անցկացվել է Հնդկաստանի Թելանգանա նահանգում՝ Հայդերաբադում։

Թագը Չուանգսրիին հանձնել է «Միսս աշխարհ»-ի նախորդ տարվա հաղթող Քրիստինա Պիշկովան Չեխիայից։

Առաջին վիցե-միսս է դարձել Եթովպիայի ներկայացուցիչ Հասեթ Դերեջե Ադմասուն, երկրորդը՝ Մայա Կլայդան Լեհաստանից, երրորդը՝ Օրելի Ժոահիմը Մարտինիկայից:

Մրցույթի եզրափակիչին մասնակցում էին 108 երկրների ներկայացուցիչներ։

Օպալ Սուչատա Չուանգսրին սովորում է Thammasat համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, տիրապետում է թայերենին, անգլերենին եւ չինարենին, նվագում է ուկուլել, հետաքրքրվում է հոգեբանությամբ եւ մարդաբանությամբ:

16 տարեկանում հեռացրել են նրա կրծքագեղձի ուռուցքը, և այդ պահից նա սկսել է զբաղվել կանանց առողջության թեմայով՝ հիմնելով Opal for Her հարթակը։

Այսօր նա օգնում է մյուս աղջիկներին չվախենալ հետազոտություններից, ժամանակին դիմել բժիշկների և պահպանել հավատը իրենց հանդեպ:

Տանն ունի 16 կատու և 5 շուն, որոնց փրկել է։ Ասում է, որ դա հոբբի չէ, այլ ապրելակերպ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

«Միսս աշխարհ -2025» Սուչատա Չուանգսրին