ԳլխավորԼուրՇոուբիզնես

«Միսս ԱՊՀ-2022» ճանաչվեց Ղազախստանի ներկայացուցիչը

«Միսս ԱՊՀ-2022» Դիանա Պերխանովա

Երևանում անցկացած «Միսս ԱՊՀ-2022» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլի հաղթող ճանաչվեց Ղազախստանի ներկայացուցիչ Դիանա Պերխանովան, հայտնում է Sputnik Արմենիան։

2-րդ տեղում է Վրաստանը ներկայացնող հայազգի Էմմի Մխիթարյանը, 3-րդ հորիզոնականում՝ Էստոնիայի ներկայացուցիչ Կարինա Նիզինկայան:

4-րդ տեղը զբաղեցրեց Եկատերինա Ֆշենցևան, որը ներկայացնում է Բելառուսը։

Մրցույթին մասնակցում էին 23 աղջիկներ, որոնք հաղթել են իրենց երկրներում անցկացված նախընտրական փուլում: Յուրաքանչյուր երկիր ուներ 2 — 3 ներկայացուցիչ:

Նշենք, որ Հայաստան են ժամանել գեղեցկուհիներ ԱՊՀ երկրներից (բացառությամբ Ադրբեջանի), ինչպես նաև Վրաստանից ու մերձբալթյան երկրներից՝ Լիտվայից, Լատվիայից և Էստոնիայից։

Հայաստանում «Միսս ԱՊՀ» մրցույթ է անցկացվել նաև 2017 թվականին։