ԳլխավորԼուր

«Միսս տիեզերք Արմենիա–2021»-ի և «Միսս աշխարհ Արմենիա–2021»-ի թեկնածուները

Արդեն հայտնի է, թե ովքեր են այս տարի մասնակցելու «Միսս տիեզերք Արմենիա–2021» և «Միսս աշխարհ Արմենիա–2021» գեղեցկության մրցույթներին և հաղթելու դեպքում Հայաստանը ներկայացնելու միջազգային երկու մրցույթներում։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Այս տարի ամենամյա գեղեցկության մրցույթին մասնակցում են 20 գեղեցկուհիներ ոչ միայն Երևանից և Հայաստանի մարզերից, այլև Ռուսաստանից, ԱՄՆ–ից և Իրանից։

Գեղեցկուհիներից 15–ը կպայքարեն «Միսս տիեզերք Արմենիա–2021» տիտղոսի համար, 19–ը՝ «Միսս աշխարհ Արմենիա–2021»-ի։

Մրցույթի առաջին օրը՝ սեպտեմբերի 18–ին, տեղի կունենա նորաձևության ցուցադրություն 3 հագուստներով՝ սպորտային, կոկտեյլային և երեկոյան, աղջիկները կցուցադրեն իրենց բեմական քայլվածքը, կեցվածքն ու ժպիտը։

Երկրորդ օրը՝ սեպտեմբերի 19–ին, կլինի ժյուրիի անդամների հետ հարցուպատասխան։

Եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 22–ին «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ կցուցադրվի աղջիկների մասին պատմող ֆիլմը, դրան կհաջորդի տիտղոսակիրների թագադրման արարողությունը։

Ձեր նախընտրած մասնակցի օգտին կարող եք քվեարկել այստեղ:

Comment here